Trade-In
Trade-In ծառայությունը թույլ է տալիս ձեռք բերել նոր ավտոմեքենա շահավետ պայմաններով: Այս ծառայությունից օգտվելիս դուք հնարավորություն ունեք դառնալ նոր ավտոմեքենայի սեփականատեր՝ վճարելով միայն ձեր գործող ավտոմեքենայի և գնվող Geely ավտոմեքենայի արժեքի տարբերությունը։
Պաշտոնական դիլերային կենտրոնում այս ընթացակարգը կարող է իրականացվել հնարավորինս արագ: Մասնագետները տեղում կգնահատեն հին ավտոմեքենան, և դուք ստիպված չեք լինի գնորդ փնտրել: Բացի այդ, ձեր հին ավտոմեքենայի գինը կարող է մուտքագրվել որպես նոր Geely ավտոմեքենայի վարկի կանխավճար: Գործում է նաև կոմիսիոն պայմաններով վաճառքի հնարավորություն։
*Պահանջներ ավտոմեքենային՝
Արտադրությունը՝ մինչև 10 տարի
Վազքը՝ մինչև 150,000 կմ
* Գործում են լրացուցիչ պայմաններ։
Մանրամասների համար զանգահարեք 010-23-23-90, 010-23-11-18 կամ այցելեք ավտոսրահ՝ Աճառյան 42, Կոմիտաս 47։