Ավտոսրահ Թեստ դրայվ
Ավտոսրահ Թեստ դրայվ
Բացահայտեք մեր մոդելները
Բոլորը
EV
SUV
Sedan
*Պատասխանատվությունից հրաժարում
Մեր պաշտոնական կայքի այս էջը հիմնականում ներկայացնում է Geely Auto մոդելները, որոնք վաճառվում են արտասահմանյան շուկաներում: Այնուամենայնիվ, մոդելների մի մասը (տեսքը, ինտերիերը, սարքավորումները և այլն) վաճառվում են միայն որոշակի շուկաներում: Խնդրում ենք ծանոթանալ ձեր երկրում/տարածաշրջանում վաճառքի հանված ընթացիկ մոդելներին:

GEELY EX5. Էլեկտրական շարժման նոր փուլ

17.06.2025

Հունիսի 11-ին, Holiday Inn Yerevan հյուրանոցում, տեղի ունեցավ GEELY EX5 մոդելի պաշտոնական շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին, գործընկերներ, ոլորտի մասնագետներ, աստղեր ինչպես նաև ավտոսիրողներ, ովքեր եկել էին տեսնելու հեղինակավոր բրենդի նոր մոդելը:


Շնորհանդեսն այս ձևաչափով Հայաստանում կազմակերպվեց առաջին անգամ՝ խորհրդանշելով GEELY-ի ռազմավարական մոտեցումը՝ խթանել նոր սերնդի էլեկտրական մեքենաների տարածումը տեղական շուկայում։

 

GEELY EX5-ը, որը համարվում է իր դասի առաջատար մոդելներից մեկը, արդեն պաշտոնապես հասանելի է Հայաստանում՝ «Մուրան» ՍՊԸ-ի՝ բրենդի պաշտոնական ներկայացուցչի միջոցով։ GEELY EX5-ը առանձնանում է իր առաջադեմ տեխնոլոգիաներով, գերազանց էներգաարդյունավետությամբ և միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգերով։

 

GEELY EX5- մոդելը կառուցված է GEA ճարտարապետության հիման վրա, որը մշակված է անվտանգության և կայունության առավելագույն ապահովման նպատակով։ Համալրված է Smart Drive համակարգով, 

 

Միջինում սպառում է 13 կՎտ/ժ՝ 100 կմ ճանապարհի համար, ինչը վկայում է բարձր էներգաարդյունավետության մասին։

 

EX5-ն ստացել է եվրոպական Euro NCAP անվտանգության սերտիֆիկատ։ Նրա մարտկոցները փորձարկվել են խստագույն պայմաններում՝ ջրի, կրակի և բարձր ճնշման ազդեցությամբ, ինչը երաշխավորում է առավելագույն պաշտպանություն։

 

Հավելյալ կայունություն է ապահովում Traction Control System համակարգը, որը նվազեցնում է անիվների սահքը մինչև 48%, բարելավելով ընդհանուր կառավարելիությունն ու վարման հարմարավետությունը։

 

GEELY EX5-ը ոչ միայն ավտոմեքենա է, այլ նաև քայլ դեպի կայուն, նորարար և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու ապագա։